Այցելելով https://online-city.am/ կայք (այսուհետ՝ «Կայք») և կատարելով գնումներ Դուք ավտոմատ կերպով տալիս համաձայնություն Ձեր անձնական տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման համար: Սույնով կարող եք ծանոթանալ online-city գաղտնիության քաղաքականությանը։
«Անձնական տվյալներ» ասելով, Մենք նկատի ունենք Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, օրինակ անունը/ազգանունը, հասցեն կամ էլեկտրոնային հասցեն (այսուհետ՝ «Տվյալներ»): Սույն Գաղտնիության քաղաքականության համատեքստում «մենք», «մեզ», «մեր» դերանունները վերաբերում են online-city–ին (Աձ Գասպարյան Սարգիս), իսկ «Դուք», «Ձեզ», «Ձեր» դերանունները վերաբերում են ցանկացած անձի, որն այցելել է Կայք, կամ զանգահարել է Մեզ:
- Անձնական Տվյալների Հավաքագրում
Կոնտակտային Տվյալներ, ինչպիսիք են Ձեր անունը/ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն, անհրաժեշտության դեպքում անձնագրային տվյալներ և այլն
Գնումների մասին տեղեկատվություն՝ գնվող ապրանքատեսակներ, վճարվող գումար, քարտի տեսակ, վճարման եղանակներ առաքման հասցե և այլն,
Նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպիք են օրինակ Ձեզ առավել հետաքրքրած կամ Ձեր կողմից առավել հաճախ ուսումնասիրված/ձեռք բերված ապրանքատեսակները կամ ապրանքանիշները,
Կայքում Ձեր հաշվի (Ձեր անձնական էջի)՝ որպես օգտատեր գրանցման տվյալները, որոնք կարող են ներառել կոնտակտային տվյալներ, գնումների և նախընտրությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաև Ձեր անձնական էջի գաղտնաբառը, զամբյուղում առկա կամ հետագայում ձեռքբերման նպատակով պահված ապրանքների ցանկը, դիտված ապրանքատեսակների ցանկը, նվեր-քարտի տվյալները և Ձեր հաշվի վերաբերյալ այլ տեղեկատվություն,
Դեմոգրաֆիական տվյալներ, որոնք կարող են ներառել Ձեր տարիքը, ծննդյան օրը/ամսաթիվը/տարեթիվը, սեռը, փոստային ինդեքսը և այլն,
- Անձնական Տվյալների Օգտագործում
Մեզ համար Տվյալների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Անձնական տվյալների օգտագործման նպատակները հետևյալն են՝
Ձեզ ծառայություններ մատուցելը՝ կարգավորել Ձեր վճարումների ու պատվերների գործընթացը, հետևել անձնական էջի հարիր աշխատանքին և ապահովել Ձեզ ապրանքատեսակներով, որոնք, ըստ մեզ, դուր կգան Ձեզ,
Կապ հաստատել Ձեզ հետ հետևյալ դեպքերում՝ պատվեր ձևակերպելիս, մեզ զանգահարելիս, մեզ հարցում/դիմում հղելիս կամ մեր էջում որևէ մեկնաբանություն թողնելիս,
Կայքից օգտվելու Ձեր պատմության անհատականեցում՝ Ձեր կողմից նախընտրելի և շատ դիտված ապրանքատեսակների առանձնացում, Ձեզ մատուցված ծառայությունների անհատականեցում, Կայքում կատարված Ձեր գործողությունների վերահսկում։
Անալիտիկ գործընթացներ, ինչպիսիք են՝ հասկանալ, թե ինչպես եք Դուք օգտագործում կայքը, ինպես եք գնումներ կատարում, տեսնել, թե ինչ սարքավորումներ եք օգտագործել կայք այցելելու համար և բարելավել այս բոլոր գործընթացների արդյունավետությունը հարկ եղած դեպքում։
Ապահովություն և օրինականություն պահպանելու համար, պաշտպանել մեր հաճախորդներին, Ձեզ կամ երրորդ անձանց անօրինական գործողություններից, պաշտպանել մեր իրավունքները, պահպանել մեր, հաճախորդների և աշխատակիցների գույքի անվտանգությունը։
- Անձնական Տվյալների Օգտագործում
Ձեր տրամադրած անձնական տեղեկատվությունը կողմնակի անձանց հետ կիսվում է միայն հետևյալ դեպքերում՝
Պատվերիներ ձևակերպելու և առաքման գործընթացը իրականացնելու համար։ Մենք կիսում ենք Ձեր անձնական տվյալները՝ անուն, հասցե, հեռախոսահամար, միայն այն անձանց հետ, ովքեր պետք է իրականացնեն Ձեր պատվերի առաքումը։
Վճարման գործընթացը իրականացնելու համար: Մենք կիսում ենք Ձեր վճարման եղանակի տվյալները՝ դեբետ/կրեդիտ քարտի համարներ, այն բանկի կամ ֆինանսական կազմակերպության հետ, որի հետ համագործակցում ենք։
- Անվտանգություն
Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ՝ ապահովելու և ուժեղացնելու համար կայքում տրամադրած Ձեր անձնական տվյալների անվտանգությունը։ Ցավոք, անձնական դատայի փոխանցումը համացանցով լիարժեք ապահով չէ։ Մենք կանենք հնարավորինս ամեն բան, պաշտպանելու համար Ձեր անձնական տվյալները, սակայն մենք չենք կարող երաշխավորել Ձեր անձնական դատայի կատարյալ ապահովություն։ Ձեր անձնական տվյալներն ավելի պաշտպանված դարձնելու համար խնդում ենք կատարել հետևյալ քայլերը՝
Տեղադրել հակավիրուսային ծրագրերի արդիական տարբերակներ Ձեր համակարգչի կամ այն սարքավորման վրա, որով մուտք եք գործում կայք։
Օգտագործել բարդ գաղտնաբառեր (ամենաքիչը 7 տառ/նիշ պարունակող գաղտնաբառ);
Չտրամադրել Ձեր գաղտնաբառը այլ անձանց։
5․ Քաղաքականության փոփոխություններ
Մենք իրավասու ենք, օրենքով թույլատրելի, փոփոխություններ կատարել այս էջում և վերոհիշյալ կետերում։ Մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ տեղադրելով քաղաքականության թարմացված տարբերակը կայքում։